Այսօր: Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 18
 
Համար 18Ամսաթիվ 13/10/2025 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՍԻՄՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին հանձնարարականները:

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Համագործակցելով բնակավայրերի վարչական ղեկավարների հետ՝ նախապատրաստել 2026 թվականի Սևան համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերը.
- Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ համագործակցելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ, ս/թ հոկտեմբերի 15-ին Սևան համայնքում հյուրընակալվող Բելգիայի թագուհու ընդունելության հետ կապված.

 Մ. Մկրտչյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն համայնքի վարչական տարածքում՝ մայրուղու հարակից մասերում, տեղադրված ինքնակամ խաչքերի, խաչերի, զրուցարանների ապամոնտաժման կամ տեղափոխման վերաբերյալ.
- Սևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հաշմանդամություն ունեցող անձնաց տեղափոխող տրանսպորտային միջոցների կայանման վայրերի գծանշման աշխատանքները կազմակերպել.
- Ներկայացնել տեղեկատվություն 2024 թվականին իրականացված սուբվենցիոն աշխատանքների մասով հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ.
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքային և պետական հողատարածքներում ինքնակամ ավտոկայանատեղիների կազմակերպման վերաբերյալ.
- Համայնքում հոկտեմբեր ամսին իրականացվող համայնքային լսումներից հետո նախապատրաստել նախագծեր ավագանու նախնական համաձայնությունների վերաբերյալ

Ն. Հարությունյանին`

- Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ համայնքում ամանորյա միջոցառումների կազմակերպման համար՝ ներկայացնելով ժամանակացույց.
- ՆՈՒՀ-երի տնօրենների հետ քննարկել մանկապարտեզներում 2026 թվականից ուժի մեջ մտնող նոր սննդակարգի հետ կապված հարցերը, առկա խնդիրները.
- ՀՈԱԿ-ների տնօրենների վերաբերյալ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ ներառելով պայմանագրերի կնքման ժամկետները.

Պ. Պետրոսյանին`

- Շարունակել քաղաքաշինության տեսչական մարմնի և էկոպարեկային ծառայության կողմից համայնքապետարան հասցեագրված արձանագրությունների հիման վրա իրականացնել վարչական վարույթներ և ներկայացնել տեղեկատվություն, ինչպես նաև նախապատրաստել գրություններ.
- Ներկայացնել տեղեկատվություն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող ինքնակամ կառույցներ ունեցող տնտեսվարողների վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն.

Մ. Ռաֆայելյանին՝

- Համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ իրականացնել համապատասխան աշխատանքներ, ապահովել բյուջեի եկամուտների աճը.
- Նախապատրաստական աշխատանքներ իրականացնել 2026 թվականին Սևան համայնքի տեղական տուրքերի, վճարների, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, պատրաստել որոշման նախագծեր.

Դ. Թորոսյանին՝

- Բնակավայրերի վարչական ղեկավարների հետ քննարկել 2026 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն հայտերը, ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ.
- Սևան քաղաքում իրականացվող տեսակավորման նոր համակարգի վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն.

Վարչական ղեկավարներին`

- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում աշնանացանի ընթացքի և առկա ցուցանիշների վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնելու համար.
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում ընթացող սուբվենցիոն և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ.
- Բնակավայրերում կազմակերպել հանրային քննարկումներ 2026 թվականի սուբվենցիոն հայտերի ներկայացման համար:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner