Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 27.04.2006թ․ «ՀՀ կառավարության՝ 2001թ․ ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 26.05.2016թ. N550-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, հիմք ընդունելով քաղ. Կարո Մինասյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող հողամասի /վկայական՝ 06102025-05-0030/ զբաղեցրած 0.903հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Կարո Մաքսիմի Մինասյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող հողամասի զբաղեցրած 0.903հա մակերեսով հողատարածքն ընդլայնել 0.13271հա մակերեսով / վկայական՝ 16092025-05-0040/, հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ 133375ՀՀ դրամ, վճարելու պայմանով օտարել Կարո Մաքսիմի Մինասյանին։ 2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։