Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 15-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2017 թվականի N 15-Ն

ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ 9 ԱՄՍՎԱ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եկամուտների կատարում

Եկամուտների կատարում 2017թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին համայնքի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 82.4%-ով` 443մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 365լն. դրամ: Նախորդ` 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն թերակատարվել է 5.0%-ով, կամ պակաս եկամուտները կազմել են 19.2 մլն. դրամ: 2017թ. 9 ամսվա բյուջեի վարչական մասը կատարվել է 97.4%-ով / պլան` 365.9մլն. դրամ, փաստացի` 356.2մլն. դրամ /: 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ բյուջեի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 12.1մլն. դրամ, կամ վարչական բյուջեի եկամուտները 2016թ. համեմատությամբ ավելացել են 3.5%-ով: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 90.9%-ով /պլան` 106.6մլն. դրամ, փաստացի` 96.9մլն. դրամ/: Նախորդ` 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները պակասել են 40.9%-ով, կամ սեփական եկամուտների հավաքագրումը գերակատարվել է 28.1մլն. դրամով: 2017թ. 9 ամսվա ֆոնդային բյուջեն կատարվել է 12.0%-ով /պլան` 78.0 մլն. դրամ, փաստացի` 9.4մլն. դրամ/: 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները պակասել են 31.3 մլն. դրամ կամ 3.3 անգամ: Նախորդ` 2016թ. ֆոնդային բյուջեի փաստացի մուտքերը կազմել են 40.4մլն. դրամ, որից 29.3 մլն. դրամը պետական բյուջեից ստացված կապիտալ սուբվենցիան է, 11.1 մլն. դրամը` հողի օտարում: Ֆոնդային բյուջեի` 31.3մլն. դրամի չափով պակասելը պայմանավորված է կապիտալ սուբվենցիայի հատկացմամբ: Վարչական բյուջեի թերակատարումը կապված է գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքերի, հողի վարձավճարի պլանների թերակատարման, իսկ ֆոնդային բյուջեի թերակատարումը կապված է հողերի գծով օտարումների բացակայության հետ: Համայնքի 2017թ. 9 ամսվա բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում: Ծախսերի կատարում Ելնելով եկամուտների կատարման մակարդակից` կատարվել են համայնքի 2017թ. 9 ամսվա ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել են 75.7%-ով: 405.7 մլն. դրամ պլանային ծախսերի դիմաց փաստացի կատարվել է 307.1մլն. դրամի ծախս, կամ թերակատարումը կազմել է 98.6 մլն. դրամ / 24.3% /: Ըստ առանձին ոլորտների համայնքի 2017թ. 9 ամսվա բյուջեի ծախսերն այսպիսին են` կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են ձևավորված պահանջի չափով: Վարչական բյուջեի ծախսերը ապահովվել են 83.0%-ով / 361.9 մլն. դրամ` պլան, 300.5 մլն. դրամ` փաստացի ծախս /, թերակատարումը կազմել է 61.4մլն. դրամ, այդ թվում` 35.7 մլն. դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 17.3 մլն. դրամ` համայնքի բյուջեի պահուստային ֆոնդ և այլն: 2016թ. 9 ամսվա համեմատությամբ 2017թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը պակաս են կատարվել 28.1 մլն. դրամ կամ 8.5%-ով: 2017թ. 9 ամիսների արդյունքում ֆոնդային մասի ծախսերը կատարվել են 27.5%-ով /75.3 մլն. դրամ` պլան, 20.7 մլն. դրամ` փաստացի ծախս/: Նախորդ` 2016թ. 9 ամսվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս ծախսերը կազմել են 52.3 մլն. դրամ: Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 14.2 մլն. դրամ ուղղվել է ֆոնդային բյուջե` կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով: Համայնքի 2017թ. 9 ամսվա բյուջեից վճարվել է 16.0մլն. դրամ ասֆալտապատման, փոսային նորոգման համար, 0.6մլն. դրամ` որպես թիվ 2 «Զարթոնք» մ/մ շենքի հիմնանորոգման գծով համայնքային ներդրում, կառուցվել է փողոցային լուսավորության ցանց` 3.2 մլն. դրամ, կատարվել են ընդհանուր բնույթի կապիտալ ծախսեր` 0.2 մլն. դրամ և այլն: Համայնքի 2017թ. բյուջեի 9 ամսվա ծախսերի կատարման ավելի մանրամասն տեղեկատվությունը և համեմատականը 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում: Պարտքեր Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բյուջեի պարտքերը կազմում էին 154.3 մլն. դրամ, 2017թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ` 97.3 մլն. դրամ: 9 ամսվա ընթացքում մարվել 64.2 մլն. դրամի պարտք, այդ թվում` - 59.3մլն. դրամ` փոսային հիմնանորոգման պարտք տարբեր կազմակերպություններին, հիմնականում` Սևանի «ՃՇՇ» ՓԲԸ-ին, - 2.1մլն. դրամ` փոսային հիմնանորոգման նախագծի կազմման: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետի պահանջներով`

 1. Ընդունել ի գիտություն համայնքի 2017 թվականի բյուջեի 9 ամսվա կատարման մասին հաղորդագրությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:


Կողմ -10

ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՌՈԼԱՆ

ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(467.67 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner