Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի` սեփականության իրավունքով Մակիչ Համբարձումյանին պատկանող, ք. Սևան, Նաիրյան - Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից հարավ-արևմուտք հասցեում գտնվող 351.60քմ մակերեսով խանութի կառուցապատման իրավունքով զբաղեցրած 150.0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում` տրամադրելով ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 12 / 3 հասցե:
2. Ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 12 / 3 հասցեում գտնվող 150.0քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի գլխավոր հատակագծին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Մակիչ Համբարձումյանին` որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: