Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով 07.08.2017թ. կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները` որոշում եմ.
1. Ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 7 / 45 հասցեում առևտրի սրահ կառուցելու համար նախատեսված 135.88քմ մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների` 1քմ – 1335.44 դրամ, օտարել աճուրդում հաղթող ճանաչված ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն, 24-րդ փողոց, 2-րդ նրբ., 3-րդ տան բնակիչ Լեռնիկ Ջանշիկի Հովհաննիսյանին:
2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
3. Զգուշացնել Լեռնիկ Հովհաննիսյանին `
- հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո:
4. Սույն որոշմամբ ձեռքբերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: