Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ ենթակետի պահանջներով, հաշվի առնելով, «Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի գրությունը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, ՀՈԱԿ-ի շենքային պայմանները, ազատ խմբասենյակների առկայությունը և հագեցվածությունը, ինչպես նաև Սևան համայնքի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թվաքանակը` 1. «Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 2021թվականի հոկտեմբեր ամսին ավելացնել 2 խումբ՝ 24 հաստիքային միավոր` 2 հաստիք՝ դայակ և 2 հաստիք՝ դաստիարակ: 2. «Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում սահմանել 6 խումբ՝ 2021թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ: 3. «Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում ներառել ավելացած հաստիքները՝ համապատասխան դրույքաչափերով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |