Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18- րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» 27.09.2020թ. 1586-Ն որոշումը, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Սևան համայնքի ղեկավարի առաջարկը՝ Սևան համայնքի 2020 թվականի բյուջեում կատարել փոփոխություններ՝ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 1. Պետական բյուջեից համայնքին տրամադվող նպատակային հատկացում /կապիտալ սուբվենցիա Սևան համայնքի Նաիրյան փողոցի, Զ. Անդրանիկի հրապարակի, Նալբանդյան /25893.0 հազ. դրամ/ և Գրիբոյեդով /28260.0հազ. դրամ/ փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքների համար/՝ ավելացնել 54153.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 54153.0 հազ. դրամ: ԾԱԽՍԵՐ 1. Ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ /բաժին 01, խումբ 06, դաս 1, որից` 1.1 հոդված 4241 /մասնագիտական ծառայություններ/, ավելացնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 3937.3 հազ. դրամ. 1.2. հոդված 4267 /կենցաղային, հանրային սննդի նյութեր/, ավելացնել 800.0 հազար դրամ, հաստատել տարեկան 1282.3 հազ. դրամ. 1.3. հոդված 4819 /նվիրաբերություն Արցախի Հանրապետությանը/ ավելացնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1000.0 հազ. դրամ. 1.4.հոդված 4239 /ծառայությունների ձեռք բերում/, ավելացնել 450.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 450.0 հազ. դրամ. 1.5 հոդված 4269 /հատուկ նպատակային նյութեր/, ավելացնել 200․0 հազ․ դրամ, հաստատել տարեկան 200.0 հազ․ դրամ։ 2. Շրջակա միջավայրի պաշտպանություն, որից՝ 2.1. սուբսիդիա «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ /բաժին 05, խումբ 1, դաս 1. հոդված 4511/, ավելացնել 18000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 123000.0 հազ. դրամ. 2.2. բնության պաշտպանություն /բաժին 05, խումբ 4, դաս 1, հոդված 4239/, պակասեցնել 1900.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1100.0 հազ. դրամ. 2.3. կեղտաջրերի հեռացում /բաժին 05, խումբ 5, դաս 1. հոդված 4239/, պակասեցնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 0.0 հազ. դրամ. 2.4. թափառող կենդանիների վնասազերծում /բաժին 05, խումբ 6, դաս 1. հոդված 4213/, պակասեցնել 800.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 0.0 հազ. դրամ. 3. Բնակարանային տնտեսություն / բաժին 06, խումբ 1, դաս 1/. 3.1. հոդված 4252 /սարքերի և մեխանիզմների նորոգում/, պակասեցնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 0.0 հազ. դրամ. 3.2. հոդված 4511 /սուբսիդիաներ համատիրություններին/, պակասեցնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 4000.0 հազ. դրամ. 3.3. հոդված 4657/, այդ թվում՝ կապիտալ սուբվենցիա Խաղաղության 14 բնակելի բարձրահարկ շենքի էներգաարդյունավետ վերակառուցման ծրագրի համար՝ որպես համայնքային ներդրում, պակասեցնել 6000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 0.0 հազ. դրամ: 3.4. հոդված 4251 /փողոցային լուսավորության ցանցի ընթացիկ նորոգում/, պակասեցնել 3000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 0.0 հազ. դրամ: 4. Մշակույթի գծով ծախսեր, որից՝ 4.1. Սուբսիդիա «Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ / բաժին 08, խումբ 2, դաս 1. հոդված 4511/, ավելացնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 10500.0 հազ. դրամ. 4.2. Սուբսիդիա «Համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ / բաժին 08, խումբ 2, դաս 3. հոդված 4511/, ավելացնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 15500.0 հազ. դրամ. 4.3. Նվիրատվություններ հասարակական կազմակերպություններին/ բաժին 08, խումբ 4, դաս 2. հոդված 4819/, պակասեցնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 750.0 հազ. դրամ. 4.4 հոդված 4269 /հատուկ նպատակային նյութեր/, ավելացնել 300.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 600.0 հազ. դրամ։ 5. Նախադպրոցական կրթություն /բաժին 09, խումբ 1, դաս 1. հոդված 4511/, այդ թվում՝ 5.1. սուբսիդիա «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, պակասեցնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 34000.0 հազ. դրամ. 5.2. սուբսիդիա «Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, պակասեցնել 1500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 29500.0 հազ. դրամ. 5.3. սուբսիդիա «Սևանի թիվ 3 «ՀԵՔԻԱԹ» մանկապարտեզ» ՀՈԱԿ, պակասեցնել 1500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 45500.0 հազ. դրամ. 5.4. սուբսիդիա «Սևանի թիվ 4 «ԳԱԼԻՔ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, պակասեցնել 2500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 37500.0 հազ. դրամ. 5.5. սուբսիդիա «Գագարինի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, պակասեցնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 16000.0 հազ. դրամ: 6. Արտադպրոցական կրթություն / բաժին 9, խումբ 5, դաս 1. հոդված 4511/, 6.1. Սուբսիդիա «Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, ավելացնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 40000.0 հազ. դրամ: 6.2. Սուբսիդիա «Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ, ավելացնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 19000.0 հազ. դրամ: 7. Վարձատրվող հասարակական աշխատանքների գծով ծախսեր /բաժին 10, խումբ 5, դաս 1/, որից՝ 7.1. հոդված 4111 /աշխատավարձի վճարման ծախսեր/, պակասեցնել 300.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1200.0 հազ. դրամ. 7.2.հոդված 4239 /ծառայությունների ձեռք բերում/, պակասեցնել 350.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 150 0.0 հազ. դրամ. 7.3. հոդված 4269 /հատուկ նպատակային նյութեր/ պակասեցնել 300 հազ. դրամ, հաստատել տարեկան 1900.0 հազար դրամ: 8. Սոցիալական աջակցություն Արցախի Հանրապետությունում զոհված, տեղահանված, Սևան համայնքի վարչական տարածքում ժամանակավորապես բնակվող քաղաքացիներին /բաժին 10, խումբ 7, դաս 1. հոդված 4729/, ավելացնել 1000.0 հազար դրամ, հաստատել տարեկան 1000.0 հազ. դրամ: 9. Ճանապարհային տրանսպորտ / բաժին 04, խումբ 5, դաս 1. հոդված 5113/, փողոցների հիմնանորոգում, ավելացնել 54123.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 198208.0 հազ. դրամ. 10. Հաստատել Սևան համայնքի 2020 թվականի բյուջեի ճշտված թիվ 1-3 հատվածները։ 11. Սույն որոշում ուժի մեջ է`պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |