Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 24
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 24


Զեկ. ԷԴՎԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ` 18.01.2019ԹՎԱԿԱՆԻ «ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N8-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, համաձայն Սևան համայնքի գլխավոր հատակագծի և կառուցապատման սխեմայի, ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով`

1. Սևան համայնքի ավագանու` 18.01.2019թվականի N8-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություններ, լրացումներ և կարդալ հետևյալ բովանդակությամբ` Համայնքի սեփականություն համարվող արտադրական, բնակելի և հասարակական նշանակության հողերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու`
1.1 Ցամաքաբերդ թաղամաս - 3.0 հա
1.2 Գոմաձոր թաղամաս - 1.5 հա
1.3 Գագարին գյուղ` բնակելի կառուցապատման - 1.0 հա
1.4 Գագարին գյուղ` հասարակական կառուցապատման - 0.2 հա
1.5 Սևան քաղաք` բնակելի կառուցապատման - 3.0 հա
1.6 Սևան քաղաք` հասարակական կառուցապատման - 3.5 հա
1.7 Ընդհանուր կառուցապատման - 0.5հա
2. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴՎԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner