Բնակավայրերի վարչական ղեկավարներ Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին հանձնարարականները:
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Համագործակցելով «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ այլընտրանքային ծառայության պահանջարկի վերաբերյալ տեղեկատվություն. - Վերահսկողություն սահմանել Սևան համայնքում գործող ՆՈՒՀ-երում օգոստոսի 20-ից մեկնարկող ընդունելության և խմբերի ձևավորման աշխատանքների ուղղությամբ. - Ներկայացնել տեղեկատվություն Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի շենքում գործող խմբերի, զբաղեցրած սենյակների վերաբերյալ հետագա գործընթացները կազմակերպելու համար. - Ներկայացնել տեղեկատվություն 2018-2024 թվականներին համայնքում իրականացված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ՝ համագործակցելով համապատասխան բաժինների հետ. - Պարբերաբար ներկայացնել իրազեկման նյութեր համայնքում աղբահանության կազմակերպման և թափոնների տեսակավորման վերաբերյալ.
Ն. Հարությունյանին`
- Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ ՆՈՒՀ-երում նոր ուսումնական տարվա հետ կապված խմբերի ձևավորման ուղղությամբ. - Ապահովել Սևան համայնքում գործող ՆՈՒՀ-երի տնօրենների և մեթոդիստների մասնակցությունը Գավառ քաղաքում անցկացվող օգոստոսյան խորհրդակցություններին. - Նոր ուսումնական տարվան ընդառաջ համագործակցել արտադպրոցական հաստատությունների տնօրենների հետ և կազմակերպել ընդունելությանն առնչվող հարցերը, ինչպես նաև ներկայացնել տեղեկատվություն շենքային պայմանների վերաբերյալ. - Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ 2020 թվականի 44-օրյա պատերազմի՝ սևանցի զոհված զինծառայողների հուշատախտակի բացման առիթով կազմակերպվող միջոցառման անցկացման ուղղությամբ.
Ռ. Մանուկյանին`
- Շարունակել վերահսկել բնակավայրերի հակահամաճարակային իրավիճակը, ըստ անհրաժեշտության, ներկայացնել տեղեկատվություն առկա հիվանդությունների և անասունների անկման դեպքերի վերաբերյալ՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ. - Ներկայացնել տեղեկատվություն համայնքի բնակավայրերում բուսաբուծության ծրագրով իրականացվող աշխատանքների, մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ. - Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և ներկայացնել տեղեկատվություն բերքատվության ընթացքի, ցուցանիշների վերաբերյալ.
Մ. Մկրտչյանին`
- Իրականացնել աշխատանքներ երաշխիքային ժամկետների մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման, թերությունների հայտնաբերման դեպքում շտկման վերաբերյալ. - Շարունակել հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող մեքենաների կայանման գծանշման աշխատանքներ և ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ. - Ներկայացնել տեղեկատվություն Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզի շենքի առանձնացման գործընթացի վերաբերյալ. - Վերահսկողություն սահմանել համայնքում ընթացող սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքների վերաբերյալ.
Մ. Ռաֆայելյանին՝
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ. - Ներկայացնել տեղեկատվություն խոշոր ապառք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ: Կազմակերպել ծանուցման գործընթացը.
Ա. Ավետիսյանին՝
- Ներկայացնել տեղեկատվություն ընթացիկ սուբվենցիոն ծրագրերի մասով մրցույթների անցկացման, պայմանագրերի կնքման գործընթացի վերաբերյալ.
Վարչական ղեկավարներին`
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում բերքահավաքի ընթացքի և առկա ցուցանիշների վերաբերյալ. - Համագործակցելով անասնաբույժների հետ՝ բնակավայրերում վերահսկել հակահամաճարակային իրավիճակը: |