Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 13.10.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․Գեղամավան հողամաս հասցեում գտնվող 0․38129 հա մակերեսով /կադ․ծածկագիր 05-024-0286-0003/ հողատարածքը գյուղատնտեսական նպատակային նշանակության,այլ հողատեսք գործառնական նշանակության, 25 տարի վարձակալության իրավունքով, 3820 դրամ տարեկան վճարով, տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Հրաչիկ Ժիրայրի Հովսեփյանին համաձայն մրցույթի արդյունքների: 2. Հրաչիկ Ժիրայրի Հովսեփյանիի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Հրաչիկ Ժիրայրի Հովսեփյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: