Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 422-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 օգոստոսի 2017 թվականի N 422-Ա

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Գայանե Ռուբիկի Բադալյանին / հաշվառված` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Սայաթ-նովա 18/ 1 3 հասցեում, ՀՀՎՀ M0062918 / սեփականության իրավունքով պատկանող ՄԲՑ մակնիշի, 78 LM  777պետհամարանիշի ավտոմեքենան «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` գույքահարկով  հարկվող օբյեկտ է:  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Սևանի համայնքապետարանի աշխատակազմում 20.06.2017թ.հարուցվել է վարչական վարույթ` ժամանակին չվճարված գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի տեղեկանքի համաձայն` 01.01.2017թ. դրությամբ վճարման ենթակա գույքահարկի ժամկետանց ընդհանուր գումարը կազմում է 349426 ՀՀ դրամ, ապառք` 239000 ՀՀ դրամ, տույժ`110426 ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

1. Քաղաքացի Գայանե Ռուբիկի Բադալյանից հօգուտ Սևան համայնքի բյուջե գանձել 349426 ՀՀ դրամ, որից ապառք` 239000 ՀՀ դրամ, տույժ` 110426 ՀՀ դրամ:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սևան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Գումարը ենթակա է վճարման Սևան համայնքի 900165101024 գույքահարկի հաշվեհամարին:

5. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը վերապահել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Սևան համայնքի ղեկավարը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է` որոշումը ստորագրությամբ ստանալու օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner