Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 654-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հոկտեմբերի 2019 թվականի N 654-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ կետերով, հիմք ընդունելով ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 104 տան բանակիչներ Պապին Հովհաննիսյանի և Սիլվա Հունանյանի դիմումը` սեփականության իրավունքով իրենց պատկանող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 86 հասցեում գտնվող 1076.0քմ մակերեսով հողատարածքում գոյություն ունեցող շինություններին կից առանց համապատասխան փաստաթղթերի 496.45քմ մակերեսով անհատական բնակելի տան, 114.61քմ մակերեսով տնտեսական շինության և 18.83քմ մակերեսով տնտեսական շինության կառուցման աշխատանքներն օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, առկա է շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 86 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Պապին Հրաչիկի Հովհաննիսյանին /ծնված` 04.01.1968թ./ և Սիլվա Մուխիկի Հունանյանին /ծնված` 02.05.1970թ./ պատկանող 1076.0քմ մակերեսով հողատարածքում 496.45քմ մակերեսով անհատական բնակելի տան /ներքին մակերես` 477.23քմ/, 114.61քմ /ներքին մակերես` 97.48քմ/ և 18.83քմ մակերեսներով տնտեսական շինությունների /ներքին մակերես` 13.55քմ/ կառուցման աշխատանքներն ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինության յուրաքանչյուր 1քմ-ի համար` 1300 դրամ`- բնակելի տուն` 496.45x1300=645385 դրամ, տնտեսական շինություն` 114.61x1300=148993 դրամ, տնտեսական շինություն` 18.83x1300=24479 դրամ:
2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Պապին Հովհաննիսյանին և Սիլվա Հունանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner