Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Արմեն Շահբազյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, «Լավանդա Սիթի» N 4 / 3 հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 2161089, տրված՝ 06.03.2007թ․ / համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք․ Սևան, Սևան քաղաքի հարավային հատված, հանգստյան տնակ թիվ 8-4 հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Հանգստի գոտու 3-րդ փողոց թիվ 8 / 18 հանգստյան տուն հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։