Այսօր: Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2232-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2025 թվականի N 2232-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՐՏԻՐՈՍ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով քաղաքացի Մարտիրոս Քոչարյանի նկատմամբ հարուցված վարույթի նյութերը՝ պարզեցի. Մարտիրոս Քոչարյանը Սևանի համայնքապետարանում 22.09.2025թվականին տվել է պարզաբանումներ և ներկայացրել է ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի N Գ/001-152-ԿՃ որոշումը վարչական վարույթը կարճելու մասին։ Քաղաքացի Մարտիրոս Քոչարյանի կողմից՝ իսկ ըստ էության՝ ք. Սևան, Երևանյան խճուղի թիվ 49 / 1 հասցեի հարևանությամբ 2025 թվականի հուլիսի 31-ին կատարվել են հողավազային թմբի քանդման աշխատանքներ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Մ․ Քոչարյանը ներկայացրել է հողի սեփականությունը հաստատող պետական գրանցման վկայականը, Սևան համայնքի ղեկավարի թույլտվությունը՝ ք․ Սևան, Երևանյան խճուղի թիվ 49 / 1 հասցում՝ հասարակական կառուցապատման իրավունքով տրված հողատարածքի վրա բարեկարգման աշխատանքներ կատարելու վերաբերյալ, և տեղեկանք (տրման ամսաթիվը՝ 15.07.2025թ.) Սևանի համայնքապետարանից այն մասին, որ ք. Սևան, Երևանյան խճուղի թիվ 49 / 1 հասցեի հարակից մասում գտնվող հողամասը հանդիսանում է բնակավայրի՝ նպատակային նշանակության, հասարակական՝ գործառնական նշանակության հողատարածք։ Վարչական վարույթով հաստատվել է, որ Մարտիրոս Քոչարյանի գործողություններում «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով խախտում չի հայտնաբերվել, քանի որ այն չի սպառնում էկոհամակարգերի կայունության, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Վարչարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի գ) կետի պահանջներով՝  որոշում եմ. 

1. Քաղաքացի Մարտիրոս Քոչարյանի /ք. Սևան, Սարգիս Սևանեցու փողոց թիվ 9 շենք, բն. 20 հասցե/ նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել։
2. Պահանջել քաղաքացի Մարտիրոս Քոչարյանից՝ տարածքի կառուցապատման աշխատանքներն իրականացնել ՀՀ օրենսդրության պահաջներին համապատասխան։ 
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner