Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Տիգրան Մանուկյանի դիմումը` Սևան համայնք, գ․ Գագարին, Երիտասարդական փողոց թիվ 9 / 7 հասցեում կառուցված 32․3քմ մակերեսով ավտոտնակը, և զբաղեցրած 32․3քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ ավտոտնակը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, գ․ Գագարին, Երիտասարդական փողոց թիվ 9 / 7 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 15․12․2024թ․ թիվ 2027-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 29․03․2024թ․ պետական գրանցում ստացած 32․3քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ՝ 1209 դրամ և զբաղեցրած 32․3քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 1221դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած քաղ․ Տիգրան Դմիտրիի Մանուկյանին։ 2. Քաղ. Տիգրան Մանուկյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։