Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով քաղ․ Նվեր Բեգլարյանի դիմումը՝ Դդմաշեն բնակավայրի սեփականաշնորհման հանձնաժողովի 20․04․1992թ․ N 12 որոշման համաձայն իրեն անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 0․22հա մակերեսով հաղատարածքից ավել օգտագործվող 0․11793հա մակերեսով հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ճանաչելու մասին՝ որոշում եմ.
1. Դդմաշեն բնակավայրի սեփականաշնորհման հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ N 12 որոշման համաձայն անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 0․22հա մակերեոսով հողատարածքից ավել օգտագործվող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող 0․11793հա մակերեսով հաղատարածքի նակատմամբ ճանաչել, Ռոզա Խոսրոֆի Բեգլարյան /ծնված՝ 07․05․1930թ․/, Տիգրան Ավետիսի Բեգլարյան /ծնված՝ 26․05․1966թ․/, Անահիտ Լյուդվիգի Հովհաննիսյան /ծնված՝ 03․07․1971թ․/, Վիգեն Տիգրանի Բեգլարյան /ծնված՝ 28․08․1990թ․/ և Նվեր Տիգրանի Բեգլարյան /ծնված՝ 26․05․1992թ․/ սեփականության իրավունքը։ 2. Գեղարքունիքի մարզ գ․ Դդմաշեն հասցեում գտնվող հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք գ․ Դդմաշեն, 1-ին փողոց, 2-րդ փակուղի թիվ 1 / 1 հողամաս հասցե։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։