Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների և այն, որ խանութի, ծածկի և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում և հաշվի առնելով քաղ. Ալբերտ Ղազարյանի դիմումը` ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 8 / 41 հասցեում կառուցված 35.50քմ մակերեսով խանութը, 3.26քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած 38.76քմ մակերեսով հողատարածքը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 8 / 41 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 19.06.2019թ.-ի թիվ 362-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 27.09.2019թ. պետական գրանցում ստացած 35.50քմ մակերեսով խանութը, 3.26քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած 38.76քմ մակերեսով հողատարածքը / խանութը` 35.50x11700=415350դրամ, ծածկը` 3.26x11700=38142դրամ, հողատարածքը` 38.76x1242=48139.92դրամ և ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.06թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 10 / 28 բնակարանի բնակիչ Ալբերտ Ղազարյանին: 2. Քաղ. Ալբերտ Ղազարյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերը իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Ալբերտ Ղազարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: