Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 58-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2016 թվականի N 58-Ա

ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով, «Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի` 16.05.2007թ. հրամանով սահմանված նորմատիվները, 26.01.2007թ. թիվ 29-Ն հրամանով հաստատված «ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակի» 8-րդ հավելվածը, «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» և «Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրենների զեկուցագրերը, հաշվի առնելով ՆՈՒՀ-երում երեխաների հոգեկան առողջության և զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում դաստիարակի հաստիքային միավոր ունենալու անհրաժեշտությունը `

1. «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» և «Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում 2016թվականի սեպտեմբերի 1-ին ավելացնել հաստիքային 1-ական միավոր` հոգեբան / 0.5 դրույք /:

2. «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 2016թվականի սեպտեմբերի 1-ին ավելացնել հաստիքային 1 միավոր` դաստիարակ / 1 դրույք /:

3. Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին`

 «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» և «Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների հաստիքացուցակներում ներառել հիշյալ հաստիքները` համապատասխան դրույքաչափերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:


Կողմ -7

ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner