Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով և հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու` 24.08.2010թ. «Համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանները դրանց օգտագործողներին անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասի» թիվ 28 որոշումը՝ որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Նալբանդյան փողոց, 57 շենք, 419 հասցեում գտնվող 13․91քմ մակերեսով բնակարանը /վկայական՝ N08112022-05-0059/ անհատույց սեփականության իրավունքով տրամադրել / նվիրել / ք․ Սևան, Նալբանդյան փողոց, 57 շենք, 419 բնակարան բնակիչ Սեմյոն Արամայիսի Սահակյանին:
2. Քաղաքացու հետ կնքել բնակարանի նվիրատվության պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: