Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 13.10.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Գեղամավան հասցեում գտնվող 0․48032 հա մակերեսով /ծածկագիր՝ 05-024-0256-0186/, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, այլ հողատեսք՝ գործառնական նշանակության հողատարածքը 25 տարի վարձակալության իրավունքով, 4330 դրամ տարեկան վճարով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Էդգար Ժիրայրի Հովսեփյանին՝ համաձայն մրցույթի արդյունքների:
2. Էդգար Ժիրայրի Հովսեփյանիի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։