Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 31
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 31


Զեկ. ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ` 26.04.2016ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 18-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 20-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով`

1. Սևան համայնքի ավագանու` 26.04.2016թվականի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը անհատույց / մշտական / օգտագործման նպատակով տարածք տրամադրելու մասին» թիվ 18-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն`

 թույլատրել Սևան համայնքի ղեկավարին` համայնքի հաշվեկշռում հաշվառված, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 164 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքի 1-ին հարկից 695.62քմ և 2-րդ հարկից 270.35քմ, ընդհանուր` 965.97քմ մակերեսով տարածքն անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնի գործունեության համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:

 
Կողմ (9)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ
ՆԵՐՍԻՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ
ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner