|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 մարտի 2020 թվականի N 18-Ա |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ` ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2020թվականի ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ, և Սևանի համայնքապետարանը ուբվենցիա ստանալու համար գործող կարգով կազմել, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան է ներկայացրել «Սևան քաղաքի Խաղաղության 14 բարձրահարկ շենքի էներգաարդյունավետ վերակառուցում» զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը` 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Սևան քաղաքի Խաղաղության 14 բարձրահարկ շենքի էներգաարդյունավետ վերակառուցում» նպատակային սուբվենցիայով իրականացվելիք զարգացման ծրագիրը: 2. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2020թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրն իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -12 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՌՈԼԱՆ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|