Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել՝ սեփականության իրավունքով Կարեն Մարգարյանին պատկանող, Սևան համայնք, գ․ Զովաբեր, 9-րդ փողոց թիվ 29 հասցեում գտնվող /վկայական՝ 21082025-05-0039/ երկրաչափական պատկերի, գծային չափերի և մակերեսը և հասցե տրամադրելու մասին՝ որոշում եմ.
1.Սևան համայնք, գ․ Զովաբեր, 9-րդ փողոց թիվ 29 հասցեում գտնվող 0․24781հա մակերեսով հողատարածքի գծային չափերը և երկրաչափական պատկերը և մակերեսը` հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները: 2.Սևան համայնք, գ․ Զովաբեր, 9-րդ փողոց թիվ 29 հասցեում գտնվող 0․24781հա մակերեսով անշարժ գույքը համաձայն ներկայացվող հատակագծերի բաժանել 2 միավոր գույքի` 1․1 Առաջին միավոր գույքին՝ 0․05958հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Զովաբեր, 9-րդ փողոց թիվ 29 / 1 հողամաս հասցե: 1․2 Երկրորդ միավոր գույքին՝ 0․18823հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Զովաբեր, 9-րդ փողոց թիվ 29 բնակելի տուն հասցե։ 3.Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: