Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2352-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 նոյեմբերի 2025 թվականի N 2352-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԻ, ԳԾԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25, 27, 32 կետերով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել՝ սեփականության իրավունքով «Արփի-Վան» ՍՊԸ-ին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Լճաշեն, 1-ին փողոց թիվ 110 / 5 հասցեում գտնվող 6.8հա մակերեսով հողամասի / վկայական՝ N 10012025-05-0012/ գծային չափերը և երկրաչափական պատկերը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները, ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2-6 եզրակացությամբ հաստատված Գեղարքունիք-1 միկրոռեգիոնալ փաստաթղթերի փաթեթում առկա գոտևորման հատակագիծը՝ որոշում եմ. 

1. Ուղղել և հաստատել՝ Սևան համայնք, գ․ Լճաշեն, 1-ին փողոց թիվ 110 / 5 հասցեում գտնվող անշարժ գույքերի գծային չափերը և երկրաչափական պատկերը:
2. Սեփականության իրավունքով «Արփի-Վան» ՍՊԸ-ին պատկանող, Սևան համայնք, գ. Լճաշեն, 1-ին փողոց թիվ 110 / 5 հասցեում գտնվող 24.88քմ և 35.01քմ մակերեսներով շինությունների քանդման աշխատանքները ճանաչել օրինական։
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner