Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 սեպտեմբերի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» N 510-Ն օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով գ․ Լճաշեն, 22-րդ փողոց, 13 շենք, թիվ 1 բնակարանի բնակիչ Վարդան Ղազարյանի դիմումը, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինության, շինության կառուցման և սպասարկման համար նախատեսված հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով, որ զբաղեցրած հողատարածքը չի համարվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հող, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Լճաշեն բնակավայր 22-րդ փողոց, թիվ 13 շենքի հարևանությամբ գտնվող 0.17 հա մակերեսով բնակելի գործառնկան նշանակության հողատարածքի նկատմամբ ճանաչել Վարդան Ռաֆիկի Ղազարյանի, Մարինե Արարատի Իգնաթևոսյանի և Խոսրով Վարդանի Ղազարյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Վարդան Ռաֆիկի Ղազարյանին /ծնված՝ 17.04.1969թ․/, Մարինե Արարատի Իգնաթևոսյանին /ծնված՝ 07.09․1969թ․/, Խոսրով Վարդանի Ղազարյանին /ծնված՝ 05.11.1990թ./ պատկանող հողատարածքում 1978թ. կառուցված 36.25քմ արտաքին մակերեսով երկհարկանի տնտեսական շինությունը / ներքին մակերես՝ 29.86քմ /, 50.66քմ արտաքին մակերեսով խորդանոցը / ներքին մակերես՝ 44.04քմ /, 58.92քմ արտաքին մակերեսով անասնագոմը / ներքին մակերես՝ 45.48քմ /, 1.70քմ արտաքին մակերեսով սանհանգույցը / ներքին մակերես՝ 1.17քմ /, 19.46քմ և 31.36քմ մակերեսով ծածկերը ճանաչել օրինական և տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Լճաշեն, 22-րդ փողոց, թիվ 11 հասցե։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner