Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 18
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 18


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ` ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2020թվականի ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ, և Սևանի համայնքապետարանը ուբվենցիա ստանալու համար գործող կարգով կազմել, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան է ներկայացրել «Սևան քաղաքի Խաղաղության 14 բարձրահարկ շենքի էներգաարդյունավետ վերակառուցում» զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը`

1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Սևան քաղաքի Խաղաղության 14 բարձրահարկ շենքի էներգաարդյունավետ վերակառուցում» նպատակային սուբվենցիայով իրականացվելիք զարգացման ծրագիրը:
2. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2020թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրն իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner