Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, Սևան համայնք, ք․ Սևան, Հ․ Շիրազի փողոց թիվ 30 հասցեում գտնվող 0․08306հա մակերեսով հողատարածքը /վկայական՝ 15052024-05-0093/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1․ Սևան hամայնք, ք․ Սևան, Հ․ Շիրազի փողոց թիվ 30 հասցեում գտնվող 0․08306հա մակերեսով անշարժ գույքը, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 միավոր գույքի և տրամադրել հասցեներ` 1) առաջին միավոր գույքի՝ 0․0400հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Հ․ Շիրազի փողոց թիվ 30 հողամաս հասցե; 2) երկրորդ միավոր գույքի՝ 0․04306հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․Սևան, Հ․ Շիրազի փողոց թիվ 32 հողամաս հասցե: 2․ Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Պետական գրանցման, այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03.01.2025թ. N 2-Ա որոշման 1-ին կետի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: