Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 13
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 13


Զեկ. ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի` ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության լրամշակված տարբերակի վերաբերյալ դրական եզրակացությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12.1 և 16-րդ հոդվածի 27)-րդ կետերի դրույթները`

1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքային համայնքի լրամշակված գլխավոր հատակագիծը` ըստ հողերի նպատակային նշանակության փոփոխության հավելվածի` հավելված 1 :

2. Գլխավոր հատակագծով սահմանված հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությունները համարել փոփոխված` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ մասի դրույթի պահանջի ապահովման պայմանով:

3. Համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները և հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

4. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՄ
ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner