Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 13.10.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․Ծաղկունք հողամաս հասցեում գտնվող 6․11655 հա մակերեսով /կադ․ծածկագիր 05-047-0302-0014/ հողատարածքը գյուղատնտեսական նպատակային նշանակության,վարելահող գործառնական նշանակության, 25 տարի վարձակալության իրավունքով, 61170 դրամ տարեկան վճարով, տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Վարդան Մամիկոնի Թովմասյանին համաձայն մրցույթի արդյունքների: 2. Վարդան Մամիկոնի Թովմասյանի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Վարդան Մամիկոնի Թովմասյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: