Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին հանձնարարականները:
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Վերահսկողություն սահմանել Սևան համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատություններում՝ քարտեզագրելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ առկա խնդիրները. - Նախապատրաստել Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստի քննարկմանը ներկայացնող որոշման նախագծերը. - Համագործակցել ՀՈԱԿ-ների տնօրենների հետ և ներկայացնել ծրագիր սեպտեմբերի 21-ին կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ. - Պարբերաբար ներկայացնել իրազեկման նյութեր համայնքում աղբահանության կազմակերպման և թափոնների տեսակավորման վերաբերյալ. - Ներկայացնել տեղեկատվական նյութեր համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ.
Ն. Հարությունյանին`
- Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ 2020 թվականի 44-օրյա պատերազմի՝ սևանցի զոհված զինծառայողների հուշատախտակի բացման առիթով կազմակերպվող միջոցառման անցկացման ուղղությամբ. -Համագործակցել ՀՈԱԿ-ների տնօրենների հետ և ներկայացնել ծրագիր սեպտեմբերի 21-ին և 27-ին կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ. - Կատարել շրջայցեր և դիտարկել համայնքի արտադպրոցական հաստատություններում նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված խնդիրները.
Ռ. Մանուկյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքի բնակավայրերում բուսաբուծության ծրագրով իրականացվող աշխատանքների, մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ. - Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և ներկայացնել տեղեկատվություն բերքատվության ընթացքի, ցուցանիշների վերաբերյալ.
Մ. Ռաֆայելյանին՝
- Նախապատրաստել համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստի քննարկմանը ներկայացվող Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի 1-ին կիսամյակի կատարողականի վերաբերյալ հաղորդագրություն. - Շարունակել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը՝ նախապատրաստելով ծանուցումներ. - Ներկայացնել տեղեկատվություն խոշոր ապառք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ: Կազմակերպել ծանուցման գործընթացը.
Վարչական ղեկավարներին`
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում բերքահավաքի ընթացքի և առկա ցուցանիշների վերաբերյալ. - Ներկայացնել տեղեկատվություն համայնքներում իրականացվող և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ: |