Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Գրիգոր Հակոբյանի դիմումը՝ ընդհանուր բաժինային սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ. Զովաբեր հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 1818140, տրված՝ 31․05․2001թ․/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, գ. Զովաբեր հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գ. Զովաբեր, 5-րդ փողոց, 3-րդ նրբանցք թիվ 15 հողամաս հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։