Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 34
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 34


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ-Ի ՀԱՇՎԵԿՇՌԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի պահանջներով ՝ 

 1. Սևան համայնքի և Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետությունից Սևան համայնքին նվիրաբերված IRLSBUS ILIADE մակնիշի 2004թվականի արտադրության երկու ավտոբուսն անհատույց օգտագործման իրավունքով հաշվեկշռից հաշվեկշիռ փոխանցել «Սևանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին:
2. Ըստ ՀՀ ՊԵԿ-ի կողմից ներկայացված «ապրանքային հայտարարագրի»՝ յուրաքանչյուր ավտոբուսի մաքսային արժեքը 27.04.2020թ.դրությամբ կազմում է 6.511.625 /վեց միլիոն հինգ հարյուր տասնմեկ հազար վեց հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ:
3. Սահմանել՝ ավտոբուսների օտարումն առանց մաքսային մարմինների և համայնքի ավագանու թույլտվության արգելվում է:
4. Ավտոբուսների նպատակային շահագործումը կարգավորվում է համայնքի ավագանու որոշմամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner