Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ․ Գառնիկ Ղարիբյանի դիմումը՝ Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 4 / 67 հասցեում կառուցված 35․29քմ մակերեսով ավտոտնակը, 2․49քմ մակերեսով ծածկը, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 37․80քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ դրանք ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 4 / 67 հասցեում գտնվող, Սևանի համայնքի ղեկավարի` 22․01․2024թ․ թիվ 217-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 23.04.2024թ. պետական գրանցում ստացած 35․29քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ՝ 1969դրամ, 2․49քմ մակերեսով ծածկը՝ 1քմ՝ 3938դրամ, զբաղեցրած 37․80քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 4441․8 դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած Գառնիկ Ղարիբյանին ։
2. Քաղ․ Գառնիկ Վանիչկի Ղարիբյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։