Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 հոկտեմբերի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով քաղ. Ծովինար Սարգսյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Ծովինար և Սարգիս Սարգսյաններին պատկանող՝ Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ թիվ N4 նիստի որոշմամբ՝ Ծովինար, Լուսինե, Լիաննա, Բարիս և Սարգիս Սարգսյաններին սեփականաշնորհված 3․56հա մակերեսով հողատարածքը, որից անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 0.098հա մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

 1․Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ Ծովագյուղ համայնքում անհատական բնակելի տան կառուցման համար Ծովինար Բեգլարի Սարգսյանին /ծնված`10․10․1961թ./, Լուսինե Ռաֆիկի Սարգսյանին /ծնված 30․06․1981թ․/, Լիաննա Ռաֆիկի Սարգսյանին /ծնված՝ 26․02․1983թ․/, Բարիս Ռաֆիկի Սարգսյանին /20․03․1984թ․/, Սարգիս Ռաֆիկի Սարգսյանին/ծնված՝04․12․2025թ․/ սեփականաշնորհված 3․56հա մակերեսով հողատարածքից ավել օգտագործվող 0․01293 հա և 0․596 հա մակերեսով հողատարածքների նկատմամբ ճանաչել Ծովինար, Լուսինե, Լիաննա, Բարիս, Սարգիս Սարգսյանների սեփական գույքը։ 2․Սեփականության իրավունքով Ծովինար, Լուսինե, Լիաննա, Բարիս, Սարգիս Սարգսյաններին պատկանող 0․11093հա մակերեսով հողատարածքում 1956-1960թ. կառուցված 162․94քմ մակերեսով բնակելի տան 1-ին հարկ /ներքին մակերեսը՝118․33քմ/, 170․17քմ մակերեսով բնակելի տունը 2-րդ հարկ /ներքին մակերեսը՝ 123․94քմ/, 59․51քմ մակերեսով հացատունը /ներքին մակերեսը 41․91քմ/, 116․85քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը 88․89քմ, 7,80քմ մակերեսով պարիսպը ճանաչել Ծովինար, Լուսինե, Լիաննա, Բարիս, Սարգիս Սարգսյանների սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ 19-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 1 բնակելի տուն հասցե։ 3․Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ Ծովագյուղ համայնքում անհատական բնակելի տան կառուցման համար Ծովինար Բեգլարի Սարգսյանին /ծնված`10․10․1961թ./, Լուսինե Ռաֆիկի Սարգսյանին /ծնված 30․06․1981թ․/, Լիաննա Ռաֆիկի Սարգսյանին /ծնված՝ 26․02․1983թ․/, Բարիս Ռաֆիկի Սարգսյանին /20․03․1984թ․/, Սարգիս Ռաֆիկի Սարգսյանին/ծնված՝04․12․2025թ․/ սեփականաշնորհված 0․59610հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Ծովինար, Լուսինե, Լիաննա, Բարիս և Սարգիս Սարգսյանների սեփական գույքը, տրամադրելով՝ Սևան համայնք գ․Ծովագյուղ 21-րդ փողոց թիվ 22 հողամաս հասցե։ 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner