Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերի պահանջներով` որոշում եմ.
1. Թույլատրել համայնքի 2019թ. բյուջեի ընդհանուր բնույթի ծախսերի հաշվից /բաժին 01, խումբ 6, դաս 1, հոդված 4241/, համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Գործարանային փողոց թիվ 9 / 2 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցման ծառայության արժեքը` 12500 դրամ, փոխանցելու ՀՀ ԿԿ հաշվեհամարին, իսկ պետական գրանցման պետական տուրքի արժեքը` 1000 դրամ, փոխանցելու ՀՀ պետական բյուջե /հոդված 4823/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: