Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Արմեն Նավասարդյանի հայտը՝ որոշում եմ.
1. Արմեն Նավասարդյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Շահումյան փողոց, թիվ 8 / 42 հասցեում գտնվող հողատարածքում առևտրի սրահի կառուցման համար: 2. Արմեն Նավասարդյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: