|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հունիսի 2019 թվականի N 30-Ա |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՆՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2014 թվականի մարտի 31-ի N56-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կանոնադրության 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին առընթեր նոր երիտասարդական խորհուրդ ձևավորելու նպատակով` 1. Սևան համայնքից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին առընթեր նոր երիտասարդական խորհրդի կազմում ներկայացնել պետական հատվածից` համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Մարգարյանի, ոչ պետական հատվածից` Սևան համայնքի ավագանու անդամ Արթուր Մեքոնյանի թեկնածությունները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -9 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՌՈԼԱՆ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|