Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 13.10.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում կառուցապատման իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Էներգետիկների փողոց թիվ 1 / 63 հասցեում գտնվող 0․00705 հա մակերեսով, բնակավայրերի՝ նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման՝ գործառնական նշանակության հողատարածքի 42․5քմ մակերեսը՝ կանաչապատման, 28 քմ մակերեսը՝ տաղավարի տեղադրման նպատակով, 15 տարի կառուցապատման իրավունքով, 21725 դրամ տարեկան վճարով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Սոֆյա Յուրիկի Մանուկյանին՝ համաձայն մրցույթի արդյունքների:
2. Սոֆյա Յուրիկի Մանուկյանի հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։