Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 մայիսի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Կարինե Մխիթարյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Կարինե Մխիթարյանին պատկանող՝ ք․ Սևան Մյասնիկյան փողոց թիվ 50 հասցեում գտնվող 570քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ. 

 1․Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Կարինե Սմբատի Մխիթարյանին /ծնված` 01.10.1956թ./ պատկանող ք․ Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 50 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 570քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 114քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Կարինե Սմբատի Մխիթարյանի սեփականության իրավունքը։ 2․Սեփականության իրավունքով Կարինե Մխիթարյանին պատկանող 684քմ մակերեսով հողատարածքում 1956թ․-ին կառուցված 118․90քմ մակերեսով բնակելի տան /ներքին մակերեսը՝ 87․36քմ/, 1980թ․-ին կառուցված 65․98քմ մակերեսով անասնագոմի/ներքին մակերեսը՝ 59․91քմ/, 0․74քմ մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչել Կարինե Սմբատի Մխիթարյանի սեփականության իրավունքը, տրամադրելով՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ա․ Մյասնիկյան փողոց թիվ 50 բնակելի տուն հասցե։ 3․Սևան համայնք, ք․ Սևան, Ա․ Մյասնիկյան փողոց թիվ 50 հասցեում գտնվող 684քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 257․3քմ մակերեսով հողատարածքը, ուղղակի վաճառքի կարգով՝ հողի կադաստրայի արժեքի 30% վճարելու պայմանով /1քմ՝ 866․25 դրամ/ օտարել Կարինե Մխիթարյանին։ 4․Սևան համայնք, ք․ Սևան, Ա․ Մյասնիկյան փողոց թիվ 50 հասցեում գտնվող 941․3քմ մակերեսով հողատարածքոմ 22․66քմ մակերեսով օժանդակ շինությունը/ներքին մակերեսը18․93քմ/, 5․02քմ մակերեսով պարիսպը ճանաչել ինքնակամ շինություն։ 5․Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0217aaa3-6463-4b0a-b82a-621266a53b9d



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner