Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25, 27, 32 կետերով և ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել՝ սեփականության իրավունքով «Արփի-Վան» ՍՊԸ-ին պատկանող,մարզ Գեղարքունիք, Սևան համայնք, գ․ Լճաշեն, 1-ին փողոց թիվ 110 / 5 հասցեում գտնվող 6.8հա մակերեսով հողամասի / վկայական՝ N 10012025-05-0012/ գծային չափերը և երկրաչափական պատկերը հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները, միջգերատեսչական հանձնաժողովի 2-6 եզրակացությամբ հաստատված Սևան քաղաքի գլխավոր հատակագիծը որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել Սևան համայնք, գ ․Լճաշեն, 1-ին փողոց թիվ 110 / 5 հասցեում գտնվող անշարժ գույքերի գծային չափերը և երկրաչափական պատկերը: 2. Սեփականության իրավունքով «Արփի-Վան» ՍՊԸ-ին պատկանող, Սևան համայնք գ. Լճաշեն, 1-ին փողոց թիվ 110 / 5 հասցեում գտնվող 24.88քմ և 35.01քմ մակերեսներով շինությունների քանդման աշխատանքները ճանաչել օրինական։ 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։