Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 899-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2024 թվականի N 899-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ․ Ռաֆիկ Սարգսյանի դիմումը՝ Ծովագյուղ բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ. N 3 որոշմամբ Ռաֆիկ, Կարեն, Աննա Սարգսյաններին և Գայանե Նիկողոսյանին սեփականաշնորհված 1670քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 40․5քմ մակերեսով հողատարածքը սեփական գույք ճանաչելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված կիսակառույց բնակելի նշանակության շինություններն ինքնակամ ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

1. Ծովագյուղ բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ. N 3 որոշմամբ Ռաֆիկ, Կարեն, Աննա Սարգսյաններին և Գայանե Նիկողոսյանին սեփականաշնորհված 1670քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 40․5քմ մակերեսով հողատարածքը ճանաչել սեփական գույք։
2. Ծովագյուղ բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ. N 3 որոշմամբ Ռաֆիկ Մինասի Սարգսյանին /ծնված՝ 18․09․1962թ․/, Գայանե Խաչիկի Նիկողոսյանին /ծնված՝ 06․03․1963թ․/, Կարեն Ռաֆիկի Սարգսյանին /ծնված՝ 06․08․1986թ․/, Աննա Ռաֆիկի Սարգսյանին /ծնված՝ 17․09․1987թ․/ հատկացված 1670քմ մակերեսով հողատարածքում 1996թ. կառուցված 141․13քմ մակերեսով կիսակառույց շինությունը /ներքին մակերեսը՝ 122․70քմ/ ճանաչել ինքնակամ և  տրամադրել Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 21-րդ փողոց թիվ 9 կիսակառույց հասցե։
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner