Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզ գ.Վարսեր 11-րդ փողոց թիվ 44 տան բնակիչ Արայիկ Սեդրակյանի դիմումը`իր կողմից ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 180 շենքից հյուսիս արևելք հատվածում՝ ավտոտնակների շարքում, ինքնակամ կառուցված 27.55քմ մակերեսով ավտոտնակն օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հհողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Արայիկ Ռաֆիկի Սեդրակյանի կողմից ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 180 շենքից հյուսիս արևելք հատվածում՝ ավտոտնակների շարքում, ինքնակամ կառուցված 27.55քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը՝ 23.5քմ / և զբաղեցրած 27.55քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ բնակավայրի ընդհանուրից` բնակավայրի բնակելի կառուցապատման:
2. Արայիկ Սեդրակյանի կողմից ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 180 շենքից հյուսիս արևելք հատվածում՝ ավտոտնակների շարքում, ինքնակամ կառուցված 27.55քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական՝ տրամադրելով ք. Սևան Նաիրյան փողոց թիվ 187 / 75 հասցե:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Արայիկ Սեդրակյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: