Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 62
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 62


Զեկ. ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ

«ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ-Ի ԵՎ «ՍԵՎԱՆԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԲԲԸ-Ի ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ /ՄԻԱՁՈՒԼՄԱՆ/, «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌեվՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածով`

1. «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի և «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի վերակազմակերպման /միաձուլման/ միջոցով ստեղծել «Սևան համայնքի կոմունալ տնտեսություն» Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը՝ այսուհետ «Սևան համայնքի կոմունալ տնտեսություն» Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն / ՀՈԱԿ /:

2. Հաստատել «Սևան համայնքի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը:

3. Սահմանել «Սևան համայնքի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ գործունեության առարկան, տեսակները, նպատակները.

3.1 Համայնքի աղբահանության, սանիտարական մաքրման և դրանց աբոնենտային վճարների հաշվառման ու գանձման աշխատանքների կատարում.

3.2 Արտաքին լուսավորության ցանցի սպասարկման, նորոգման, պահպանման, շահագործման աշխատանքների իրականացում.

3.3 Բարեկարգման, նորոգման աշխատանքների իրականացում.

3.4 Համայնքի բնակչության կենսաապահովման խնդիրների լուծման նպատակով մատուցվող ծառայությունների իրականացում. 3.5 Օրենքով սահմանված այլ տնտեսական գործունեության իրականացում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:

 
Կողմ (7)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ
ՆԵՐՍԻՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner