Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 15-րդ կետի, 16-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Սևան և Իտալիայի Ավիլիանա քաղաքների միջև միջև 18.06.2016թվականին կնքված համագործակցության Հուշագիրը, դրանցի բխող ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկը`
1. Սևանի Վլ. Կարապետյանի անվան հրապարակին հարող զբոսայգին անվանակոչել «Իտալիայի այգի» անվանումով:
2. Աշխատակազմի քարտուղարին`
- որոշման օրինակն առաքել Իտալիայի Հանրապետության Ավիլիանայի քաղաքապետարան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: