Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2107-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2025 թվականի N 2107-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Ծովինար Սարգսյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Ծովինար և Սարգիս Սարգսյաններին պատկանող, Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N4 նիստի որոշմամբ՝ Ծովինար, Լուսինե, Լիաննա, Բարիս և Սարգիս Սարգսյաններին հատկացված 3․56հա մակերեսով հողատարածքը, որից՝ անհատական բնակելի տան կառուցման համար՝ 0.098հա մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1․Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ Ծովագյուղ գյուղում անհատական բնակելի տան կառուցման համար Ծովինար Բեգլարի Սարգսյանին /ծնված`10․10․1961թ./, Լուսինե Ռաֆիկի Սարգսյանին /ծնված՝ 30․06․1981թ․/, Լիաննա Ռաֆիկի Սարգսյանին /ծնված՝ 26․02․1983թ․/, Բարիս Ռաֆիկի Սարգսյանին /20․03․1984թ․/, Սարգիս Ռաֆիկի Սարգսյանին /ծնված՝ 04․12․2025թ․/ հատկացված 3․56հա մակերեսով հողատարածքից ավել օգտագործվող 0․01293 հա և 0․596 հա մակերեսով հողատարածքների նկատմամբ ճանաչել Ծովինար, Լուսինե, Լիաննա, Բարիս, Սարգիս Սարգսյանների սեփական գույքը։
2․ Ծովինար, Լուսինե, Լիաննա, Բարիս, Սարգիս Սարգսյաններին պատկանող 0․11093հա մակերեսով հողատարածքում 1956-1960թ. կառուցված 162․94քմ մակերեսով բնակելի տունը՝ 1-ին հարկ /ներքին մակերեսը՝ 118․33քմ/, 170․17քմ մակերեսով բնակելի տունը՝ 2-րդ հարկ /ներքին մակերեսը՝  123․94քմ/, 59․51քմ մակերեսով հացատունը /ներքին մակերեսը՝ 41․91քմ/, 116․85քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 88․89քմ, 7,80քմ մակերեսով պարիսպը ճանաչել Ծովինար, Լուսինե, Լիաննա, Բարիս, Սարգիս Սարգսյանների սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 19-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ 1 բնակելի տուն հասցե։
3․Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ Ծովագյուղ համայնքում անհատական բնակելի տան կառուցման համար Ծովինար Բեգլարի Սարգսյանին /ծնված`10․10․1961թ./, Լուսինե Ռաֆիկի Սարգսյանին /ծնված 30․06․1981թ․/, Լիաննա Ռաֆիկի Սարգսյանին /ծնված՝ 26․02․1983թ․/, Բարիս Ռաֆիկի Սարգսյանին /20․03․1984թ․/, Սարգիս Ռաֆիկի Սարգսյանին/ծնված՝ 04․12․2025թ․/ հատկացված 0․59610հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Ծովինար, Լուսինե, Լիաննա, Բարիս և Սարգիս Սարգսյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 21-րդ փողոց թիվ 22 հողամաս հասցե։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner