Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնքի ղեկավարի և «Ֆոքըս Օն Չիլդրեն Նաու, ինկ» ԲԿ հայաստանյան մասնաճյուղի տնօրենի կողմից 06.03.2020թ. կնքված «Խաղահրապարակի պահատվության և բարեկարգման» պայմանագիրը՝ 1. Թույլատրել՝ Սևան համայնքի «Գագարինի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խաղահրապարակի բարեկարգման և կահավորման համար կատարել համայնքային ներդրում՝ 258.250 դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |