Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 40
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 40


Զեկ. ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«ՍԵՎԱՆԻ Ն. ԴԱԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-Ի ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԱՐԶԱՍՐԱՀՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 15-րդ կետի, 16-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով այն, որ նախաձեռնող խմբի կողմից Սևան համայնքի ղեկավարին հասցեագրվել է նամակ-առաջարկ, այն է` «Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի բռնցքամարտի մարզասրահն անվանակոչելու ՀՀ սպորտի վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, 50-ամյա աշխատանքային կենսագրություն ունեցող, Սևանի տարածաշրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած Վալերի Մնացականյանի անունով, գնահատելով նրա վաստակն ու մանկավարժա-մարզչական գործունեությունը`

1. «Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի բռնցքամարտի մարզասրահն անվանակոչել Վալերի Մնացականյանի անունով:

2. Հանձնարարել կրթության, մշակույթի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնին / պետ` Ա. Հովհաննիսյան / `

- ներկայացնել առաջարկ հուշատախտակի պատրաստման համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:

 
Կողմ (9)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԷԼԻԶԲԱՐՅԱՆ ԱՐԱՄ
ՆԵՐՍԻՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ
ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner