Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Կարեն Շաքարյանի դիմումը` կառուցապատման իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 8/30 հասցեում գտնվող 146քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Կառուցապատման իրավունքով Կարեն Շաքարյանին պատկանող, համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 8/30 հասցեում գտնվող 146քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով օտարել Կարեն Շաքարյանին` հողի կադաստրային արժեքը / 1քմ-1242 դրամ / վճարելու պայմանով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է հողի կադաստրային արժեքը մուծելուց և պետական գրանցում ստանալուց հետո: