Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին հանձնարարականները:
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն սեպտեմբերի 21-ին համայնքում կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ. - Իրականացնել նախապատարաստական աշխատանքներ սեպտեմբերի 27-ին Սևան քաղաքի Ս. Զաքարյանի անվան պալատի հարակից տարարծքում բացվող հուշաքարի վերաբերյալ՝ համագործակցելով կազմակերպությունների հետ. - Պարբերաբար ներկայացնել իրազեկման նյութեր համայնքում աղբահանության կազմակերպման և թափոնների տեսակավորման վերաբերյալ. - Լուսաբանել համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը. - «Տեսելեմ» հարթակի վերաբերյալ իրազեկել բնակիչներին և ներկայացնել իրազեկման նյութեր. - Աշխատակիցների՝ ՊԵԿ ներկայացվող 2024 թվականի հայտարարագրերի վերաբերյալ իրականացնել իրազեկում.
Ռ. Մանուկյանին`
- Ներկայացնել ամփոփ տեղեկատվություն համայնքի բնակավայրերում բուսաբուծության ծրագրով իրականացվող աշխատանքների, մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ.
Մ. Մկրտչյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում ընթացող շինարարական աշխատանքների վերաբերյալ. - Կատարել շրջայցեր և հայտնաբերել ինքնակամ տեղադրված գովազդային վահանակները.
Պ. Պետրոսյանին`
- Էկոպարեկային ծառայության կողմից համայնքապետարան հասցեագրված արձանագրությունների հիման վրա իրականացնել վարչական վարույթներ և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն.
Մ. Ռաֆայելյանին՝
- Նախապատրաստել համայնքի 2025 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարողականի վերաբերյալ հաղորդագրություն. - Սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի ուղղությամբ իրականացնել համապատասխան աշխատանքներ և ներկայացնել տեղեկատվություն.
Դ. Թորոսյանին՝
- Ներկայացնել տեղեկատվություն 2021-2025 թվականներին համայնքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ. - Նախապատրաստել 2026 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերը.
Վարչական ղեկավարներին`
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում բերքահավաքի ընթացքի և առկա ցուցանիշների վերաբերյալ: |