Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`որոշում եմ.
1. Սևան համայնքի ղեկավարի` 11.06.2025թ. «Հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին» N1162-Ա որոշման 1-ին կետը կարդալ նոր խմբագրությամբ՝
1) «Սեփականության իրավունքով Ղուկաս Գուրգենի Խաչատրյանին պատկանող, Սևան-Ճամբարակ խաչմերուկ հասցեում գտնվող, 2011թ․կառուցված 84․03քմ մակերեսով առևտրի սրահի /ներքին մակերեսը՝ 62․86քմ/, 27․58քմ մակերեսով օժանդակ շինության /ներքին մակերեսը՝ 23․53քմ/ զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված 0․2հա մակերեսով հողատարածքի /կադաստրային ծածկագիր՝ 05-049-0148/ նկատմամբ վերակագնել հողատարածքի հողհատկացման հիմքերը, 0․2հա մակերեսով հողատարածքի նկատմամբ տրամադրել անհատույց սեփականության իրավունք, անշարժ գույքի առքուվաճառքի նվիրատվության կամ փոխանակման դեպքում՝ հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը համայնքային բյուջե վճարելու պայմանով՝ 0․03398հա մակերեսով, էներգետիկ՝ նպատակային նշանակության, 0․132748հա մակերեսով գյուղատնտեսական՝ նպատակային նշանական հողատարածքների նպատակային նշանակությունները փոխելով և համապատասխանեցնելով Ծովագյուղ բնակավայրի գլխավոր հատակագծին՝ բնակավայրի՝ նպատակային նշանակության, հասարակական՝ գործառնական նշանակության հողատարածքի»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։